News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:

«Համաձայն չեմ» շարժումը  բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում:  Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ» կանգնել են փողոցում եւ լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյնաի վարած քաղաքականությանը:

«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին,  համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսեւորել որպես արժանապատիվ քաղաքացի եւ այս լռությանը համաձայն չենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

«Համաձայն չեմ» շարժման համկարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ սա շարման առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ