News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրություն նկատելի չէր։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

«Հանդիպման ընթացքում իմ ամենամեծ խնդիրն էր ներկայացնել հումանիտար  իրավիճակն Արցախում եւ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետեւանքները, հասկացնելը, որ չի կարելի անտեսել մարդու իրավունքները։ Հանդիպումից իմ տպավորությամբ՝ աշխարհում շատ դժվար է տեղ հասցնել իրավունքների պաշտպանությունը։ Կարծես թե բոլորի համար ընդունելի է, որ կան իրավունքներ, որոնք պետք է պաշտպանել, բայց, ի վերջո, ամեն ինչ որոշվում է քաղաքական շահերով։ Եվ ես չտեսա հետաքրքրություն Արցախի ժողովրդի իրավունքների իրական պաշտպանության տեսանկյունից»,- նշեց Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ հանդիպման ընթացքում ասվել է, որ Արցախի կարգավիճակը բանակցությունների ընթացքում պետք է որոշեն երկու կողմերը։

«Մենք, իհարկե, սրան կողմնակից ենք, սակայն այնպես չէ, որ եթե այդ որոշումը դեմ լինի մեր իրավունքներին, մենք ընդունելու ենք»,- ընդգծեց Ստեփանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ