News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ  հղմամբ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը։Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Նշենք, որ օրերս Բանկը ամբողջությամբ մարել է  AMCOVSB28ER6  տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով և AMCOVSB29ER4 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով պարտատոմսերը: Ընդհանուր առմամբ, մարվել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս, արժեկտրոնի վճարման չափը կազմել է 178,5 մլն դրամ:

Կոնվերս Բանկը թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի՝ 4 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ