News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը եզրափակում է ԽՍՀՄ նախկին երկրների հնգյակը, որտեղ 2011թ. հունվար-հուլիս ամիսներին դոլարի փոխարժեքն աճել է ազգային արժույթի նկատմամբ: Հայաստանում աճը կազմել է 0,01 տոկոս (363,44-ից 363,48 դրամ): Այդ մասին վկայում են «ԲելաՊԱՆ»-ի ներկայացրած փոխարժեքների վերլուծության տվյալները:

Առաջատարը Բելառուսն է` 65,27 տոկոս աճով (3.000-ից 4.958 ռուբլի): Նրան հաջորդում են Տաջիկստանը` 7,02 տոկոս (4,4031-ից 4,7121 սոմոնի), Ուզբեկստանը` 5,18 տոկոս (1.640-ից  1.724,94 սում) եւ Ուկրաինան` 0,12 տոկոս (7,9617-ից 7,9712 գրիվնա):

Թուրքմենստանում դոլարի փոխարժեքը չի աճել: Ղազախստանում, Ադրբեջանում, Ղրղըզստանում, Էստոնիայում, Վրաստանում, Լատվիայում եւ  Ռուսաստանում ամերիկյան արժույթն էժանացել է:

Հուլիսին դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում նվազել է 1,46 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ