News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այն մասին էր, որ Արցախի բնակչության անվտանգության հարցում գործող երաշխիքները բավարար չեն, որովհետև գործող երաշխիքներով տեղի են ունենում միջադեպեր, ինչպիսին եղավ Ասկերանի Փարուխ գյուղում, երբ հակառակորդի զինուժն առաջ եկավ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք կա, որ եթե մենք Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնենք, ապա  դրանից մեկ ամիս հետո Ադրբեջանը պատրվակ չի գտնի առաջ գալու, քանզի Ադրբեջանը բազմից ապացուցել է, որ չի պահում պայմանավորվածությունները։

«Ոչ մեկ չի ապահովագրել մեզ նոր փարուխներից, ու խոսքը հենց այդ երաշխիքները մեծացնելու, այդ երաշխիքների շուրջ միջազգային ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելու մասին էր։ Այսինքն՝ հիմա զուտ տեսական մակարդակի օրինակով եմ խոսում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երաշխավորությունը շատ ավելի լավ է ու շատ ավելի բարձր երաշխիք է, քան միայն մեկինը։ Էլ չեմ խոսում այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ–ի մասին։ Եթե մենք ստանանք նաև ՄԱԿ–ի երաշխիքներ, ես, օրինակ, բացառում եմ, որ Ադրբեջանը կկարողանա ինչ–որ բան անել»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք պատգամավորը հիշում է, թե ովքեր էին երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, երբ Ուկրաինան համաձայնեց ատոմային զենքից հրաժարվել, Վահագն Ալեքսանյանն ասել է, որ «մենք խնդիր ունենք հիմա նոր փարուխներ թույլ չտալու»։

«Մենք խնդիր ունենք, վերջապես այս հարցը լուծելու ու լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի ունենա հնարավորություն, ունենա իրավունք անվտանգ ապրելու իր պատմական հայրենիքում։ Ու բոլոր նրանք, ովքեր խոսում են այս օրակարգի դեմ, իրենց առաջարկած այլընտրանքը ես մինչև հիմա չեմ տեսել»,– ասել է նա։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը իշխանության մեղադրում է Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու մեջ, Վահագն Ալեքսանյանն ասել է․«Մենք առաջնահերթ ենք համարում Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխիքները, իրավունքներն ու ազատությունները»։

Հարցին, թե ինչպես կարող է Արցախը, արցախցին անվտանգ ապրել Ադրբեջանի հետ, ով պիտի նման երաշխիքներ տա, պատգամավորը պատասխանել է, թե նման երաշխիքներ կարող է տալ ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական միությունը, միջազգային մոնիտորինգային խմբերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ