News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում ԵՄ պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ քայլ է։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին է հանձնել մեր պետության՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված հարցաթերթիկը»,- ​​ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս, Եվրամիության մաս զգալ»։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին եւ Մաասիկասին օպերատիվ աշխատանքի համար հարցաթերթիկը տրամադրելու հարցում։

«Մենք հավատում ենք, որ աջակցություն  կստանանք եւ անդամակցության թեկնածու կդառնանք։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ