News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում անընդունելի է եւ խախտում է Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս մասին երկուշաբթի երեկոյան ասել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահհաֆը, փոխանցում է Alsumaria հեռուստաալիքը:

«Իրաքի Հանրապետության կառավարությունը կտրականապես մերժում եւ խստորեն դատապարտում է թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Իրաքի Մատինա, Ալ-Զաբ, Ավաշին եւ Բասյան շրջաններում ATAK ուղղաթիռներով եւ անօդաչու սարքերով ռմբակոծությունների միջոցով իրականացվող ռազմական գործողությունները»,- ասել է երկրի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա հայտարարության մեջ նշվում է, որ Բաղդադն այդ գործողություններն «իր ինքնիշխանության եւ երկրի անձեռնմխելիության խախտում է համարում, ինչպես նաեւ՝ գործողություն, որը հակասում է երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին եւ օրենքներին եւ խախտում է բարիդրացիության սկզբունքը»։ Ըստ ալ-Սահհաֆի՝ Արաբական Հանրապետության իշխանությունները, կոչ անելով իրենց տարածքը «որեւէ հարեւան երկրին վնաս պատճառելու համար մարտահենադաշտի կամ փոխաբեռնման կետի չվերածել», նաեւ չեն ընդունում, որ այն «արտաքին ուժեր կողմից հակամարտությունների եւ հաշիվներ մաքրելու հարթակ դառնա»:

Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ սկսեցին Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ՝ երկրի ռազմաօդային ուժերի ու հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ օպերացիայի առաջին փուլում դրված նպատակներն իրականացվել են։ Նա նաեւ հավելել է, որ թուրք զինվորականների միակ նպատակը ահաբեկիչների ոչնչացումն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել...
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ՔԲԿ-ի հետ կապի մեջ կասկածվող 110 անձի
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ․․․
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզում հրաձգության հետեւանքով երեք զոհվածների
Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ