News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը  լքեց նիստերի դահլիճը՝ որպես դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ բողոքի նշան։

Նիստի սկզբից փաստաբանը խնդրեց լսել իր միջնորդությունը, ինչը, վստահ է Օրբելյանը, կդադարեցնի դատավարությունը։ Սակայն դատավորը նախ սահմանեց ապացույցների քննման կարգը, ապա լսվեց փաստաբան Արմեն Գեւորգյանի միջնորդությունը։

Այնուհետեւ դատավորը պատրաստվում էր ընդմիջում հայտարարել եւ հետո միայն անդրադառնա միջնորդությանը։ Դատավորի գործողությունները վրդովվեցրին, որպես կանոն, զուսպ Արամ Օրբելյանին:

Փաստաբանն ամենայն լրջությամբ առաջարկեց դատարանին քննարկել իր քայլը, ինչից հետո ինքը կլքի նիստերի դահլիճը։ «Կրկնում եմ՝ այս միջնորդությունից հետո դատավարությունը կդադարի։ Իսկ Դուք ինձ զրկում եք պաշտպանության գործիքակազմից։ Այն, որ դուք առաջարկում եք քննել ապացույցները եւ հետո միայն միջնորդությունը, ցույց է տալիս ձեր վերաբերմունքը միջնորդության նկատմամբ, եւ ես ստիպված եմ լքել նիստերի դահլիճը»,- ասաց Օրբելյանը։

Դատախազ Պետրոսյանը փաստաբանի գործողությունները արպես մանիպուլացում եւ իրավունքների չարաշահում որակեց՝ ասելով, որ «երեք տարի դատարանը չկարողացավ ոչ մի ապացույց քննել», իսկ միջնորդությունը, որը, ինչպես խոստացել էր Օրբելյանը, վերջ կտա գործընթացին, կարելի էր շատ ավելի շուտ ներկայացնել: Օրբելյանը կտրականապես չհամաձայնեց դրա հետ՝ ընդգծելով, որ դատարանի գործողություններն իրեն զրկում են պաշտպանության հնարավորությունից, իսկ նիստին ձեւական մասնակցել ինքը չի պատրաստվում:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի արարքի վերաբերյալ իր դիրքորոշումը պարզելու համար:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 3-ին՝ ժամը 13:00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ