News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիտորական դատավարություն է իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ՝ ի նշան բողոքի Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը: Նիստի սկզբում փաստաբանը խնդրել էր լսել իր միջնորդությունը, սակայն դատավորը նախ սահմանել էր ապացույցների քննման կարգը, լսել փաստաբան Արմեն Գեւորգյանի միջնորդությունը, այնուհետև դատավորը պատրաստվում էր ընդմիջում հայտարարել, եւ հետո միայն անդրադառնալ Օրբելյանի միջնորդությանը։

Փաստաբանը մատնանշեց, որ դատարանը խախտել է գործողությունների հաջորդականության վերաբերյալ առավոտյան կայացված որոշումը՝ միաժամանակ հիշեցնելով, որ մեղադրանքի պարզաբանման փուլն ավարտված չէ։

«Քանի որ իրավական բաց կա, դա Սահմանադրական դատարան դիմելու ուղիղ ճանապարհն է, «դեֆեկտով» գործի քննությունը չի կարող շարունակվել։ Հարցն անհրաժեշտ է հստակեցնել՝ հաջորդ փուլ անցնելու համար։ Թե ինչ արարք կամ չարարք է կատարել Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ են առհասարակ այս փողերը նրա հետ կապում, պարզ չէ, գրված չէ, թե կոնկրետ ինչում է նա մեղադրվում ,եղադրանքն ընդհանուր է՝ կաշառք է ստացել, դա ապացուցել կամ հերքել հնարավոր չէ։ Սա ինկվիզիցիոն դատավարություն է։ Հայաստանում դատավարությունը մրցակցային է, կառուցվում է մեղադրանքի հիման վրա, ամբաստանյալին պետք է հստակ եւ հասկանալի բացատրել, թե ինչում են նրան մեղադրում։ Իսկ այստեղ առաջարկվում է շրջանցել այդ ամենը, արդյունքում դատարանի որոշումը նույնպես անորոշ կլինի»,- ասաց Արամ Օրբելյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ