News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն երրորդ օրը հացադուլ անող Նվեր Կիարակոսյանին և Արթուր Ավագյանին այցելել են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից:

«Մարդասիրական կազմակերպություն լինելով՝ չենք կարող անտարբեր լինել երիտասարդների հանդեպ, հորդորում ենք դադարեցնել հացադուլը, առողջությունը պահնապելը կարևոր է», - ասացին ընկերության ներկայացուցիչները։

Նրանք նաև հիշեցրին կանոններ, հորդորեցին հետևել դրանց՝ առողջությունը հնարավորինս քիչ վնասելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Տպել
Ամենաշատ