News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն վատ է զգացել սահմանի ապօրինի հատման գործով դատավարության ժամանակ, հայտնում է «Էխո Կավկազ»-ը։

«Ինձ բժշկի օգնություն է պետք»,- ասել է Սաակաշվիլին, ինչից հետո նրան ուղեկցել են դատարանի դահլիճից։

Քաղաքական գործիչը տասը րոպե անց վերադարձել եւ ասել է, որ իրեն անհանգստացնում է թուլությունն ու անքնությունը։

«Ես հազիվ եմ կարողանում ուտել։ Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ կիրակի ես ամբողջովին կորցրել էի վերահսկողությունը ոտքերիս նկատմամբ»,- հավելել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո հացադուլ էր հայտարարել եւ շարունակել այն 50 օր։ Նախկին նախագահը վերականգնողական կուրս է անցել Գորիի զինվորական հոսպիտալում, իսկ բանտ վերադառնալուց անմիջապես հետո կրկին դիմել էր բողոքի ծայրահեղ ձեւին՝ այս անգամ սովելով 20 օր: Սաակաշվիլիի ուղեկիցներն ու փաստաբանները կարծում են, որ նա պետք է բուժումն արտերկրում շարունակի։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նոր արտաքին գործերի նախարար է դարձել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին
Վրաստանի վարչապետն այսօր նշել է, որ նոր արտգործնախարար է նշանակվել Իլյա Դարչիաշվիլին....
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել
Զալկալիանին կշարունակի աշխատանքը որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան...
Սաակաշվիլին նշել է Վրաստանում իշխանափոխության ժամկետը
Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե իր աջակիցներն ակտիվ գործեն, ապա կառավարությանը «կմնա առավելագույնը մեկուկես ամիս»․․․
Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը
«Հիմա մեզ պետք է ողջամտություն, առողջություն եւ լիարժեք մոբիլիզացիա, ուժ՝ թուլության փոխարեն․․․
Միխեիլ Սաակաշվիլին կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել
«Թող բոլորը տեսնեն, թե ինչ է նշանակում սիրել հայրենիքը...
Սաակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի հիմնը
Սաակաշվիլին բոլոր մեղադրանքներն անհիմն է անվանել...
Ֆոտոռեպորտաժներ