News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21–ին նախատեսված «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ լսումները չեն լինելու։

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, Ազգային ժողովի կայքում էլ  օրեր առաջ հրապարակվել էր լսումների վերաբերյալ հրավերը։

«Օրենքով նախատեսված պահանջները կատարվել էին, իսկ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ թույլտվություն էր տվել լսումներ անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջին պահին պատճառաբանեցին, թե տեխնիկական անձնակազմը Երեւանում չէ, չեն կարող սպասարկել։ Հակառակ մեր հորդորներին, որ մենք կապահովենք տեխնիկական մասը եւ ուղիղ հեռարձակում կլինի, մերժում ենք ստացել։

Առաջարկել են ապրիլի 24–ից հետո մեկ այլ օր անցկացնել լսումները։ Թերեւս Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է մինչեւ ապրիլի 24–ը հայ–թուրքական հարաբերությունների հարցով որեւէ հրապարակային միջոցառում կազմակերպել խորհրդարանում, որպեսզի իբր թե առանց նախապայմանների իրենց հետ խոսող թյուրքական իշխանություններին եւ Ադրբեջանին չզայրացնի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ