News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարման չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։

«Այո», - պատասխանել է Շոյգուն:

Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը:

«Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին, որպեսզի նույնիսկ ճանճ չթռնի»,- ընդգծել է նա։

Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
Ամենաշատ