News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ քաղաքացի Շադիդ Աբդուլմատինին՝ նրա 21-ամյա նախկին ընկերուհու կանխամտածված սպանության համար, հաղորդել է CCTV պետական հեռուստաալիքը։

Իր վճռում Չժեցզիան նահանգի Նինգբո միջանկյալ ժողովրդական դատարանը նշել է, որ 2019թ․ հունիսին զույգի բաժանման շուրջ ծագած վեճից հետո ամբաստանյալը պայմանավորվել է տուժողի հետ հանդիպել Նինգբո քաղաքի ավտոբուսի կանգառում, որտեղ նրան սպանել է «ծալովի դանակով»։

Դատարանը որոշել է, որ «վրեժխնդրությունից ելնելով կանխամտածված սպանության համար ամբաստանյալը նողկալի դրդապատճառներ է ունեցել, վճռական մտադրություն եւ դաժան միջոցներ, իսկ հանցագործության հանգամանքները հատկապես վատն են եղել, հետեւանքները՝ հատկապես ծանր եւ պետք է պատժվեն օրենքով սահմանված կարգով», հաղորդել է CCTV-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ