News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներից այս կամ այն կերպ աշխատանքը վերսկսելու ազդանշաններ չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե չեն դիմել արդյոք Վաշինգտոնի եւ Փարիզի ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ԱՄՆ-ի եւ Եվրամիության բարձր դիվանագիտական ակտիվության լույսի ներքո վերսկսելու պատրաստակամությամբ։

«Մենք նման ազդանշաններ չենք ստացել։ Մենք նրանց չենք սպասում... Վերոհիշյալ «բարձր դիվանագիտական ակտիվությունը» նկատելիորեն աճեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից։ Նմանատիպ հաընկնումները պատահական չեն լինում։ Ինչպես նաեւ ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման (Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի զատում եւ գծում, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում) եւ անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված օրակարգը (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստում) ամենաբարձր մակարդակով յուրացնելու Բրյուսելի անամոթ փորձերը։

Այս ֆոնին հաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ․ նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետեւողական իրականացմանը: Միեւնույն ժամանակ, մենք վճռական ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը բոլոր հնարավոր ուղիներով նպաստելու հարցում, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամական, դաշնային եւ գործընկերային կապերով»,- ասել է Զախարովան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ