News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մի խումբ հնագետներ մարդկության պատմության մեջ ամենամեծ մեգաերկրաշարժի ապացույցներ են հայտնաբերել: Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ ասվում է, որ Չիլիում  մեգաերկրաշարժը տեղի է ունեցել մոտ 3800 տարի առաջ: Երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ գրեթե 1000 տարով մոտակա ափամերձ գծերի ամայացման է հանգեցրել։

Հետազոտողների խոսքով՝ հզոր երկրաշարժն առաջացել է հսկայական ճեղքվածքից, որը բարձրացրել է տարածաշրջանի ափամերձ գիծը: Դա տեղի է ունեցել ներկայիս Չիլիի հյուսիսում: Սակայն Չիլիի մեգաերկրաշարժը պարզապես չի ցնցնել հողը: Այն նաեւ ուժգին ցունամի է առաջացրել՝ մինչեւ 20 մետր բարձրությամբ ալիքներով:

Հետազոտողները կարծում են, որ Չիլիում տեղի ունեցած մեգաերկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամին հասել է Նոր Զելանդիա։ Դա գրեթե 6000 մղոն է մեկնարկային կետից: Ցունամիի ալիքներն այնքան հզոր էին, որ ափամերձ քարերը հարյուրավոր կիլոմետրերով դեպի ցամաքի ներսն են նետել:

Այդ երկրաշարժը գերազանցել է գրանցված ամենաուժեղ երկրաշարժի նախորդ ռեկորդը։ Վալդիվիայի երկրաշարժը տեղի է ունեցել 1960թ. Այն ժամանակ ձայնագրությունները ուժեղ երկրաշարժ էին գրանցել Չիլիի հարավում՝ 9.4-ից 9.6 մագնիտուդ ուժգնությամբ: Վալդիվիայում երկրաշարժը մինչեւ 6000 մարդու կյանք էր խլել եւ ցունամի էր առաջացրել Խաղաղ օվկիանոսում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս. այն զգացվել է նաև Սյունիքում
Հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը...
Երկրաշարժ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Այսօր տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական...
Իրանում 8 բալ ուժգնության երկրաշարժ է եղել. այն զգացվել է Երեւանում, Արմավիրում ու Արարատում
Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին...
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում, Օգասավարա կղզիներից արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան...
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր տեղական ժամանակով ժամը 13:51-ին Վրաստանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել․․․
Ամենաշատ