News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն առաջին հերթին պետք է դժգոհ լինեն իրենք իրենցից, այլ` ոչ թե մեղավորներ փնտրեն միջնորդների մեջ, կամ մեղադրեն միմյանց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին` ընդգծելով, որ հակամարտությունները լուծում են ոչ թե միջնորդները, այլ` հակամարտության կողմերը: 

«Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքը պատրաստ չէ փոխզիջման: Չկա փոխզիջման անհրաժեշտության գիտակցում: Երկու պետություններում էլ կան քարոզչական ուժեր, որոնք հանդես են գալիս չափազանց կոշտ դիրքերից: Դա խանգարում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը», - նշեց փորձագետը:

«Թղթի վրա արդեն գոյություն ունեն կարգավորման հիմքերը, հարցերի սկզբունքային հերթականության համաձայնեցումը: Ակվիլայում եւ դրանից հետո արված լավատեսական հայտարարությունները դատարկախոսություն չէին: Դրանք վկայում էին, որ բանակցություններում կա առաջընթաց», - վստահություն հայտնեց Ստանեւսկին:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան հայտարարությունը, թե «մենք մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, իսկ Ադրբեջանը` պատերազմի»` Ստանեւսկին նկատեց, որ դա ճիշտ տեսակետ է, եթե նայենք հայկական կողմից:

«Բայց կա նաեւ Ադրբեջանի տեսակետը, որը շատ հաճախ դիմում է պատերազմի սպառնալիքի: Սակայն անհրաժեշտ է հասկանալ. Ադրբեջանի ղեկավարությո՞ւնն է հասարակական կարծիքը ուղղում ռազմական գործողությունների վերսկսմանը, թե՞ հասարակական կարծիքն է դրդում երկրի առաջին դեմքերին ելույթ ունենալ այդպիսի հայտարարություններով»,- եզրափակեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ