Անկարայի գլխավոր դատախազությունը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորի նկատմամբ հետաքրքրությունը է սկսել ապրիլի 24-ին արված գրոռման համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Սեզգին Թանրըքուլուն Twitter-ի իր էջում գրել էր, որ 107 տարի առաջ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականների ձերբակալել եւ մահվան են ուղարկել եւ ժամանակն է առերեսվել պատմության հետ։
Անկարայի դատախազությունը թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսել տխրահռչակ 301 հոդվածով, այսինքն թուրքականությունը վիրավորելու մեղադրանքով։