News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Համաձայն չեմ ՀՀ իշխանությունների այն հարցադրման հետ, թե ի՞նչ մեզ տվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախ՝ դա մեր բարոյական պարտավորություն է հանցագործության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հանդեպ։ Բացի այդ, դա մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ համաշխարհային աշխարհաքաղաքականության ասպարեզ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Աշխարհում շատերին դուր չի գալիս Էրդողանի քաղաքականությունը, որը մեզ համար դաշտ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականության միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Դա դրական է դիտարկվում այն ​​պետությունների կողմից, որոնք խնդիրներ ունեն Անկարայի հետ։ Մենք պետք է դա օգտագործենք մեր օգտին եւ բարձրացնենք մեր վարկանիշը համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ։ Հայաստանը, այդպիսի քաղաքականություն վարելով, ակտիվ մասնակցություն է ունենում ապագայում այս զազրելի հանցագործության կրկնության կանխման գործում, ինչը կարեւոր է աշխարհում մեր իմիջի տեսանկյունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրն է, այլեւ նշված է Սահմանադրության մեջ։ Բացի այդ, այս հարցը կապված է մեր ինքնության հետ, ուստի հիմնարար զիջումներն այստեղ մեր ինքնության մի մասի մերժումն են: Դա անընդունելի է։ Վստահ եմ, որ Թուրքիան կփորձի ճնշում գործադրել, եւ մենք պետք է ոչ միայն ընդդիմանանք դրան, այլ ինքներս խնդիր դնենք, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես բանակցությունների շարունակման պայման։ Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է երեք կարեւորագույն երկիր, որոնք ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։ Խոսքն ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի մասին է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ երեք փորձերի ժամանակ այդպիսի իրավիճակ չի եղել։ Դա եւս պետք է օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- ընդգծեց Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Ամենաշատ