News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստան իրենց պայքարին։

«Դուրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- բղավում են ակցիայի մասնակիցները բուհերի բակում ու պարզում Արցախի Հանրապետության բավականին մեծ դրոշը, բուհերի պատերին կպցնում Արցախի դրոշը։

«Զարթնիր», «զարթնիր», «պայքար», «պայքար» գոռալով ուսանողներն անցնում էին բուհից բուհ։

Այնուհետև նրանք հասան կառավարության շենքի մոտ։

«Մենք այսօրվա երթն ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն փաթփուկի, ով պատրաստվում է  հազարավոր մեր եղբայրների արյուն ուրանալ, մեր  հայրենակիցների տունը, մեր հողը թշնամուն հանձնել, նվեր հանձնելով։ Ինքն այլ ելք չունի, դատվելու է ու քանի որ շուտով հայտնվելու է  ճաղերի հետևում, որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք իրենք փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որ նա այնտեղ օգտագործի»,- հայտարարեց ակցիայի դաշնակցական մասնակիցներից մեկը, որի ձեռքին կար փաթեթ, մեջը զուգարանի թուղթ եւ այլ պարագաներ:

Դրանից հետո նրան ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։

«Ամոթ», «ամոթ», «պայքար», «Չենք նահաջելու, մենք պայքարելու ենք» բղավում են ակցիայի մասնակցիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ