News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից:

«Նազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պտերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրական ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ: Բայց դուք տեսե՞լ եք, որ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի: Սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, որ պահի տակ հարցի պատասխան տա: Երբ խոսքը քրգործի մասին է, մենք գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով, եթե խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացրած հաղորդմանը, իրենք հրավիրել են ծնողներին եւ պարզաբանել, թե ինչ են արել:

Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ  շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- ասաց Ա. Դավթյանը։

Նա շարունակում էր իր խոսքը, սակայն ծնողներն արդեն նրան չէին լսում, իրենց հարցերն էին փորձում տալ։ Ա. Դավթյանն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսեն, հարցեր տան, ինքն էլ պատասխանի։

Դատախազը շարունակեց. «Եթե պետք է իրար չլսենք, անիմաստ է մեր խոսակցությունը: Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։  Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։  Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել, եկել եք հասկանալու՝ այդ ուղղությամբ գործ արվում է, թե ոչ»,- ասաց Դավթյանը:

«Չի արվում»,-  արձագանքեցին զոհված զինծառայողների հարազատները։

Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հեռացավ, ակցիայի մասնակիցները պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ դավաճան»՝ վանկարկում էին դատախազության դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ