News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Բաքու, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Turan-ը։ Հիշեցնենք, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի մասին է, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն չէր օգտագործում պաշտոնի այս անվանումը։

Այցը կլինի տարածաշրջանային շրջագայության շարունակությունը, որը մեկնարկել էր ապրիլի 11-ին Երեւան կատարած այցով։ Փարիզը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ երկխոսությունը եւ սահմանային հարցերով եւ խաղաղության պայմանագրի կնքման  երկկողմ հանձնաժողով ստեղծելու երկու երկրների որոշումը։ Ֆրանսիան մտադիր է աջակցել այս գործընթացին, ասվում է հաղորդագրության մեջ:

Համանման առաքելությամբ ապրիլի 28-29-ը Բաքու կայցելի նաեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Խավիեր Կոլոմինան։ Ավելի վաղ նա այցելել էր Երեւան եւ Թբիլիսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ