News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Մենք դեռևս չենք անցել վճռական փուլին, ամեն ինչ դեռ առջևում է, շարժումը թափ է առնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը, հետաքրքրվածությունը պայքարի նկատմամբ օր օրի մեծանում է։

«Սկզբում կար վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվել թե սոցիալական ցանցերում, թե աշխատավայրում, թե ինչ-որ խմբերի կողմից։ Բայց ժողովուրդն արդեն իր որոշումը կայացրել է, մնում է՝ ճիշտ փաթեթավորենք ու ավարտին հասցնենք պայքարը»,-ասաց նա։

Ազատության հրապարակ եկած շատ մարդիկ, ըստ Վանեցյանի, խոսում են սոցիալական խնդիրների մասին, ակնկալում դրանց լուծում։

«Այս իշխանությունները որևէ ուղղությամբ չեն հաջողել, բոլոր ուղղություններով ձախողել են։ Մարդիկ ասում են, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ խոստանալով, որ ժողովուրդը պետք է լավ ապրի, մինչդեռ հանձնեց Արցախը, խարխլեց անվտանգային համակարգը, եղավ տարածքների կորուստ, ու այդքանի հետ լավ չեն ապրում։ Մարդիկ հասկանում են, որ առանց անվտագային երկարաժամկետ երաշխիքների չեն կարող լավ ապրել»,-ասաց նա։

Նա ասաց, թե առաջիկայում մեկնարկելու է իրենց պայքարի հաջորդ փուլը, հենց այդ փուլում էլ խոսելու են այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն ու կասեն, թե ինչ են անելու իշխանափոխությունից հետո։

Վանեցյանը վստահ է ՝ ոստիկանության ծառայողների մի մասն ուղղակի ստիպված է կատարում «իշխանությունների ապօրինի հրամանները»։

Անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին՝ Վանեցյանն ասաց, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչով դիմել է ԱԱԾ սպաներին. «Օգտվելով առիթից՝ իմ նախկին գործընկերներին, դատախազության, ոստիկանության, ՔԿՀ-ների աշխատակիցներին, ուսադիր կրողներին կոչ եմ անում միանալ մեր սպաների միության հայտարարությանն ու գործել միասնական, հանուն մեր երկրի ու ժողովրդի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին հրապարակում հայտարարել է բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Ապրիլի 25-ից ընդդիմադիր խորհրդարանական ուժերը հայտարարել են պայքարի երկրորդ ակտիվ փուլի մասին՝ նախաձեռնելով ապակենտրոն, ցանցային գործողություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թևանյանի հետ ևս 9 բերման ենթարկված կա, 4-ը ակցիայի հետ ընդհանրապես կապ չունեին.  Մանուկյան
Անդրանիկ Թեւանյանին բերման ենթարկեցին ընդամենը քայլելու եւ բարձրախոսով խոսելու համար...
ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց...
«Հրապարակ». Դուք մենակ փող աշխատելու համա՞ր եք
ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած...
«Փաստ». Նոր մեղավորներ է փորձում «նշանակել»
Իշխանական ողջ քարոզչամեքենան, ներառյալ մերձիշխանական որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր...
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին. հրեցին պատգամավորին
Ոստիկաններին հաջողվեց բացել խաչմերուկը...
«Հրապարակ». ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում
Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական...
Ամենաշատ