News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ կառավարության շենքի առաջ երիտասարդները «Հայաստան» խմբակցության անդամներ Թադևոս Ավետիսյանի ու Քրիստինե Վարդանյանի հետ ակցիա են իրականացրել:

Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ այն խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։

Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ կարմիր ներկը խորհրդանշում է կառավարության շենքում նստած «մեկ անձի արյան ծարավը»:

«Իրենք իրենց հետեւից արյան հետք են թողնում, որտեղ գնում են, արյուն է այնտեղ: Ու դա մեր արյունն է»:

Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով լի դույլի մեջ՝ ձեռքերը տպելով գետնին։

Ոստիկանությունը գետին տապալեց ընդդիմադիր պատգամավորին տեղափոխեց ոստիկանական մեքենա։ Պատգամավորը լրիվ հորիզոնականը դիրքում էր, քանի որ ոստիկանները ցանկանում էին այնպես տանել, որ իրենց վրա ներկ չքսվի:

Ակցիայի մասնակիցները շրջեցին դույլը, եւ գետինը ներկվեց ամբողջությամբ կարկիրով:

Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։

Կարմիրբերետավորները մի քանի հոգու բերման ենթարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ