Թերթը տեղեկացնում է, որ երեկ, օգոստոսի 2-ին ցերեկը Երեւանում դաժան սպանություն է տեղի ունեցել: Զաքյան – Խորենացի փողոցների խաչմերուկում հրազենային կրակոցներ են հնչել, եւ բնակիչները պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել եւ դուրս գալով փողոց` տղամարդու դիակ են հայտնաբերել: Երեկվա դրությամբ սպանված տղամարդու ինքնությունը հայտնի չէր: Հայտնի էր միայն, որ նրա մահը վրա է հասել հրազենային մի քանի կրակոցների հետեւանքով:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 պարկուճ եւ մեկ գնդակ: Դեպքի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Այժմ նախաքննություն է ընթանում: Ըստ որոշ տեղեկությունների, սպանվածը ռուսաստանցի գործարար էր: