News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գյումրիում Դիմադրության շարժման իրազեկման երթն ավարտվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված տղաների։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ մեր նահատակ զինվորների հոգիները պահանջում են արդարություն, արժանապատիվ, ազգային իշխանություն։

«Եվ սա է, որ մեզ պետք է մղի ազգային իշխանության դրսեւորմանը։ Մայիսի 1-ն այն լուսավոր հաղթարշավի սկիզբն է, երբ մենք ձեզ հետ միասին պետք է ապահովենք անհրաժեշտ մասնակցությունը Երեւանին, եւ պատահական չէ, որ Գյումրին համարվում է հայրաքաղաք․ հայրաքաղաքը պետք է լինի մայրաքաղաքի թիկունքին։ Մայիսի 1-ին բոլորս միասին պետք է սկիզբ դնենք նոր արշալույսի»,- երթն ամփոփեց Արծվիկ Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ