News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Իրանում հայկական մշակույթին նվիրված օրեր են անցկացվելու:

Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այդ մասին ԻԻՀ-ի իսլամական եւ մշակութային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Մոհամմադբագեր Խորամշադիին հայտնել է Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ սեպտեմբերին Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ Մեղրի քաղաքում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ` նվիրված հայ-իրանական բարեկամությանը:

Իր հերթին Խորամշադին  հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կանի ավելին` երկու երկրների միջեւ պատմական եւ մշակութային կապերի  ամրապնդման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ