News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձեւավորել գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։
Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին եւ նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Հայաստանի եւ Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների եւ ամուր պատմական կապերի վրա։ Եւ ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը եւ բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաեւ մեր կառավարության ծրագրում։ Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա  քաղաքական երկխոսության եւ փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների եւ անվտանգության, հումանիտար, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման եւ նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն եւ առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսեւորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ