News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը  իր  անելիքները գիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որը նույնպես Ֆրանսիայի հրապարակում էր:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն:

Նա նաեւ նշեց, որ Սիսիանում խումբ է բռնվել, որը զենք է ունեցել, սակայն հրաժարվեց մեկնաբանել, թե այդ անձիք որեւէ առնչություն ունեն հանրահավաքի հետ, թե` ոչ:

Փոխոստիկանապետը հերքեց նաեւ մարզերի ճանապարներին ոստիկանական ստուիգումներ իրականացնելու մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ