News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Իսրայելում նշվել է Յոմ-հա-Շոան՝ Հոլոքոստի զոհերի հիշատակության օրը՝ ի նշան 6 մլն հրեաների ոգեկոչման: Թերթերն ու հեռուստաալիքներն անդրադարձել են ողջ մնացածների կյանքի պատմությանը, ինչը գրավել է երկրի բնակիչների ուշադրությունը, գրում է The Jerusalem Post-ը:

«Դրանում իմաստ կա: Իսրայել պետության ստեղծման պատմությունը միահյուսված է Հոլոքոստին: Ողջ մնացածները պատերազմից հետո վերադարձել են երկիր, օգնել են կառուցել այն, պայքարել են երկրի համար հաջորդ պատերազմներում եւ մեծ ավանդ ունեն Իսրայելի տպավորիչ հաջողության հարցում:

Սակայն անցյալ կիրակի ողջ աշխարհում նշվել է մի օր, որն Իսրայելում գրեթե աննկատ է մնացել: Դա Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն էր՝ նվիրված 1,5 մլն հայերի հիշատակին, որոնք տեղահանվել, սպանվել կամ մահվան երթի են ուղարկվել Օսմանյան կայսրության բնաջնջման ծրագրով»,- նշվում է պարբերականի հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշելով կոտորածները, որոնք առաջին անգամ անցյալ տարի անվանել էր «ցեղասպանություն»:

«Իսրայելը նկատելիորեն լուռ է մնացել, եւ այդ լռությունը բիծ է հրեական պետության համար: Դա ցույց է տալիս, թե ինչպես է Երուսաղեմը հերթական անգամ նախապատվությունը տալիս դիվանագիտական շահերին եւ անվտանգության շահերին, եւ ոչ թե ճշմարտության պաշտպանությանը:

Ինչպես անցյալ ամիս այստես գրել էր պրոֆեսոր Իսրայել Չարնին, որը Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից է, Իսրայելը չպետք է վախենա Թուրքիայից…

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Իսրայելի մերժումը տեղի է ունենում այն պահին, երբ Երուսաղեմը վերականգնում է դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ: Նախագահ Իսահակ Հերցոգը վերջերս այցելել է Անկարա, իսկ Իսրայելն, ակնհայտորեն, չի ցանկանում խափանել այդ ջանքերը»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ 2019թ. Յաիր Լապիդը, լինելով ընդդիմադիր գործիչ, Իսրայելին կոչ էր արել հետեւել ԱՄՆ Սենատի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ժամանակն է դադարել վախենալ Թուրքիայի սուլթանից եւ անել այն, ինչ բարոյապես ճիշտ է»,- այն ժամանակ Twitter-ում գրել էր վերջինս:

«Մի՞թե անել այն, «ինչ բարոյապես ճիշտ է», այլեւս արդիական չէ:

Պատասխանն ակնհայտ է: Այն, ինչ հեշտ է պնդել՝ ընդդիմության մաս կազմելով, ավելի դժվար է անել՝ արտաքին գործերի նախարար լինելով»,- նկատել է աղբյուրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ