News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կլերմոնտի համալսարանի գիտնականները բացահայտել են կապը մեծ տարիքում առատաձեռնության չափազանց շատ դրսեւորումների եւ օքստոցին նեյրոհաղորդիչի միջեւ: Տարեց անձինք, որոնց մոտ բարձր է օքսիտոցինի մակարդակը, հակված են մասնակցելու բարեգործական միջոցառումներին եւ կյանքով ուրախանալուն:

Հետազոտությանը 18-99 տարեկան 100 մարդ է մասնակցել: Նրանց որոշակի գումար են վճարել մասնակցության համար եւ տեսանյութ են ցուցադրել, որտեղ հայրը պատմում է, թե ինչպես է իր երկամյա որդին մահանում քաղցկեղից. նման բովանդակությամբ նյութը խթանում է օքսիտոցինի արտադրությունը, գրում է «Տեխկուլտը»:

Գիտափորձի մասնակիցներին առաջարկել են գումարի մի մասը նվիրաբերել բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է մանկական քաղցկեղի դեմ, ինչպես նաեւ հարցուփորձ են արել էմոցիոնալ վիճակի մասին: Տարեցների մոտ ավելի շատ օքսիտոցին էր արտադրվել տեսանյութը դիտելիս, քան երիտասարդների մոտ: Նրանք նաեւ ավելի հակված են եղել օգնել ուրիշներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ