News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները. փակվել են բազմաթիվ փողոցներ: Արդեն բերման ենթարկված բազմաթիվ քաղաքացիներ կան։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՀԿ-ականաններ, ՀՅԴ-ականներ, «Հայրենիք»-ի անդամներ:

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:  Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացությունը վատացել է բերման ենթարկելու ժամանակ: Ներկաները շտապ օգնության մեքենա են կանչել, որը  տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանները վերցրել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։ 

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
Կիրանց գյուղից բռնի ուժով բերման ենթարկված բոլոր գյուղացիներն ազատ...
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների...
Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում...
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում...
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման...
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ...
Ամենաշատ