News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են. ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը, ով նաեւ տեսանյութեր է տարածել դատարկ լսարաններից:

Նա նաեւ նշել է. «Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ