News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։

Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից անհնազանդության ակցիայի մասնակցի գլխին բռնուցնքներով հարվածելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, հարվածել լրագրողի միկրոֆոնին, սպառնացել ակցիայի մասնակցին։

Մեկ այլ տեսանյութում հստակ երևում էր, թե ինչպես է քաղաքացուն բերման ենթարկող ոստիկաններից մեկն աընդհատ ձեռքով հարվածներ հասցնում կռացած քաղաքացու դեմքին ու գլխին։

ՊՊԾ պետի արարքին անդրադարձել էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հմակարգող Դանիել Իոաննիսյանը, ով նշել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում, քիչ անց կուղարկի դատախազություն: «Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ