News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը


Երևանում այսօր՝ մայիսի 3-ին, վաղ առավոտից կրկին սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:

Նշենք, որ մայիսի 2-ից ընդդիմությունը սկսեց ահնհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր՝ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում շարունակվելու են խաղաղ անհնազանդության ակցիաները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 1-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նման մեթոդներով ընդդիմությունը չի հասնի իշխանափոխության․ Արմինե Ադիբեկյան
Եթե ընդդիմությանը թվում է, թե սեպտեմբերի 2-ին ժողովուրդը հավաքվելու է «Մահ Նիկոլին» կարգախոսով եւ իրավիճակը փոխվելու է, ապա սխալվում է․․․
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը․ Վարուժան Գեղամյան
Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում․․․
«Իշխանությունն ինձ չի ներել ավանակով ակցիայի համար»․ Սեւադա Ղուկասյանը պնդում է՝ իր նկատմամբ ճնշումները շարունակվում են
Ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, իմ մարտը չի ավարտել․․․
«Ժողովուրդ». Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62
Աղետաբեր պատերազմից մոտ երկու տարի անց, սակայն, պարզվում է՝ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի «օդը փակելու» հարցում...
«Ժողովուրդ». Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան
Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն…
«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանին հարցաքննել են
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու...
Ֆոտոռեպորտաժներ