News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Team Telecom Armenia-ն այսօր Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր սպասարկման կենտրոնի վերաբացմամբ պաշտոնապես հայտարարեց վերաբրենդավորման ավարտը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Համադրելով Հայաստանում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները՝ ընկերությունն այժմ առավել ակտիվ քայլերով մտնում է իր ռազմավարական ծրագրերի իրականացման փուլ։

1,5 տարվա թիմային ահռելի աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ այսօր Team-ը շուկա է մտնում նոր, համարձակ կոնցեպտով ու ծրագրերով։ Այս ընթացքում ամբողջովին փոփոխվել են ընկերության բոլոր 78 սպասարկման կենտրոնները հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև արդիական լուծումներ են տրվել վաճառասրահներին։

«Ընկերության անվանումը մենք պատահական չենք ընտրել։ Team-ում են հավաքվել մարդիկ, որոնք կիսում են այն բոլոր արժեքներն ու նպատակները, որոնք դրված են ընկերության հիմքում։ Այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք իրականացնել ծրագրեր, որոնք ապագայում բեկումնային փոփոխություններ են բերելու տելեկոմ ոլորտ՝ նպաստելով ոչ միայն մեր ընկերության առաջխաղացմանը, այլ նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Որպես ռազմավարական ուղղություն Team-ը Հայաստանում սկսել է կառուցել տարածաշրջանում եզակի NGN (Next Generation Network) ցանցը, որը թույլ կտա յուրաքանչյուր բաժանորդի հասցնել 25 Գբ/վ արագությամբ ինտերնետ։ Ցանցն արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն համայնքի ավելի քան 10000 և Արաբկիրի մոտ 42000 բնակարաններում, իսկ մարզերում՝ Ջերմուկ, Քաջարան քաղաքներում ու Գնդեվազ գյուղում։ Հաջորդ ուղղությունը Երևանում Կենտրոն համայնքն է, իսկ մարզերում՝ Մեծամոր և Հրազդան քաղաքները։

«NGN ցանցն աշխարհի ամենաարագ ցանցերից մեկն է։ Այն հայկական տելեկոմի համար դառնալու է տասնամյակների հիմք։ Այս հուսալի ենթակառուցվածքին միանալու են մեր բջջային կայանները՝ էլ ավելի բարելավելով շարժական կապի որակը։ Team-ն ունի հստակ նպատակ՝ Հայաստանում յուրաքանչյուր բաժանորդի համար ստեղծել թվային աշխարհի հետ շփման լիարժեք հնարավորություն»,-շարունակելով ներկայացնել ընկերության ծրագրերը՝ ասաց Հայկ Եսայանը։

Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև ՀՀ սահմաններից դուրս․ 

«Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ մենք կարողացել ենք դուրս գալ տվյալների փոխանցման միջազգային շուկա՝ դառնալով ինտերնետ արտահանող երկիր։ Դիվերսիֆիկացնելով մեր միջազգային կապուղիները՝ մենք ինտերնետ ենք տրամադրում Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, որի արդյունքում բարձրանում է նաև Հայաստանի դերը՝ որպես տվյալների փոխանցման տարանցիկ երկիր»,- հավելեց ընկերության տնօրենը։

Բացի՝ ավանդական ծառայություններից Team-ն արդեն գործարկել է TeamTV թվային հեռուստատեսության հարթակը և մշակում է նոր TeamPay վճարային հավելվածը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ