News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Team Telecom Armenia ընկերությունը ռեբրենդինգն ավարտին հասցնելուց հետո բաժանորդներին ներկայացավ նոր գույներով եւ նոր բրենդով։ Ընկերության ավելի քան 900 000 բաժանորդ կկարողանա շարունակել օգտվել ծառայություններից, որոնց արդեն սովոր են։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, այս ծառայությունների որակն ապագայում միայն կաճի, ընդ որում, նախատեսվում է ակտիվորեն ներդնել նոր ծառայություններ եւ նոր տեխնոլոգիաներ՝ բացառիկ ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։

Շուրջ մեկուկես տարի առաջ Telecom Armenia-ն ձեռք բերեց Հայաստանում կապի առաջին օպերատոր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100 տոկոս բաժնետոմսերը։

Հյուսիսային պողոտայում գտնվող ընկերության գլխավոր սպասարկման կենտրոնի վերաբացման առթիվ կայացած միջոցառման ընթացքում Եսայանը պատմեց, որ թիմային ահռելի աշխատանքի շնորհիվ ռեբրենդինգը վերջապես ավարտվել է, եւ 100 տոկոսով հայկական դարձած ընկերությունն արդեն վերջնականապես վերանվանվել է Team Telecom Armenia։

Եսայանի խոսքով՝ նախ ընկերությունը նախատեսվում էր անվանել «Օլնեթ» (Allnet, «ամբողջ ցանցը»), բայց հետո հիմնադիրները հասկացան, որ «Team»-ն ավելի լավ կփոխանցի ընկերության ոգին եւ գաղափարը։ Դա եւ՛ Telecom Armenia-ի հապավումն է, եւ՛ «թիմ» բառը՝ եւ՛ անգլերեն, եւ՛ հայերեն:

Եսայանը նշեց, որ Team Telecom Armenia-ն ներկայումս առաջարկում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների ամենալայն տեսականի։ Beeline-ի բաժանորդների կողմից օգտագործվող ծառայությունները կպահպանվեն, բայց, իհարկե, դրանց կավելանան նորերը։ Օրինակ, մի շարք քաղաքներում (Ջերմուկ, Քաջարան, Գնդեվազ գյուղ), ինչպես նաեւ Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր համայնքներում հասանելի է 25 ԳԲ/վ արագությամբ ինտերնետ, եւ արդեն ավելի քան 55 000 բաժանորդ կարող է միանալ այս ցանցին։ Շատ շուտով այն կանցկացվի նաեւ Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ Մեծամոր եւ Հրազդան քաղաքներում։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ Հայկ Եսայանը նշեց, որ այսօր Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը շատ զարգացած է՝ ոչ միայն տարածաշրջանի այլ երկրների, այլ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների համեմատ։ Օրինակ, այսօր Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում ինտերնետը հասանելի է՝ թե՛ շարժական, թե՛ ֆիքսված։

Այնուամենայնիվ, կորպորատիվ հատվածում՝ B2B հատվածում, դեռ շատ աշխատանք կա անելու. այս ոլորտում, ըստ Եսայանի, Հայաստանը դեռ զիջում է զարգացած երկրներին, սակայն Team Telecom Armenia-ն նախատեսում է շտկել տարբերությունն առաջիկա 2-3 տարում։

Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Ջրբաշյանը, ով զբաղվում էր ընկերության ռեբրենդինգով, լրագրողներին ասաց, որ նոր ապրանքանիշի գույները պատահական չեն ընտրվել։ Ընկերության դիզայներներն ուսումնասիրել են արդի միտումները, ինչպես նաեւ հեռահաղորդակցության եւ ՏՏ շուկան՝ ընտրելով այնպիսի գույներ, որոնք չկան այլ ապրանքանիշերում եւ որոնք ճշգրիտ կերպով փոխանցում են Team Telecom Armenia-ի ոգին: Ընտրությունն ի վերջո կանգ առավ հանգիստ, զուսպ կապույտի, ակտիվ կարմիրի եւ նուրբ կապույտի վրա:

Բոլոր 78 մասնաճյուղերն ու վաճառքի ու սպասարկման գրասենյակները արդեն դեղին-սեւ չեն, այլ կապույտ-կարմիր-կապույտ: Ճիշտ է, փոխվել է ոչ միայն այս գրասենյակների ինտերիերի դիզայնը, այլեւ դրանց դասավորությունը. վաճառվող սմարթֆոնները, ականջակալները եւ այլ սարքերն այլեւս ապակիների հետեւում չեն, այլ բաց դարակներում, որպեսզի հաճախորդները կարողանան դիպչել դրանց եւ փորձարկել։

«Մեր նպատակը հաճախորդների հարմարավետությունն ու ազատությունն է, քանի որ այս ապրանքանիշը նաեւ ազատության մասին է»,-ասաց Ջրբաշյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ