News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրից Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Փաստաթղթի նպատակն է բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծել կողմերի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխադարձ առեւտրային հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում կողմերի միջեւ խոչընդոտների վերացման համար, նվազեցնել գործնական ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը։ «Համաձայնագրով ամրագրված է կողմերի մտադրությունը՝ սահմանված կանոններին եւ լիազորություններին համապատասխան, համաձայնագրեր կնքել ապրանքների, ներդրումների եւ ծառայությունների ազատ առեւտրի մասին»,- ասաց Քերոբյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ