News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն առաջարկում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ մտցնել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաեւ ԵՄ սեւ ցուցակում եւս 58 մարդու ընդգրկում է ենթադրում, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ, դստեր եւ որդու։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց սեւ ցուցակը, ռուսական նավթի ներկրման փուլային դադարեցում սահմանել, ինչպես նաեւ SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատել եւս երեք ռուսական բանկ, այդ թվում՝ «Սբերբանկ»-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico թերթը, «Սբերբանկ»-ից բացի, պատժամիջոցները կարող են տարածվել Մոսկվայի «Կրեդիտ Բանկ»-ի եւ «Ռոսսելխոզբանկ»-ի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Ամենաշատ