News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը ժամը 11.00-ին Իսրայելում երկու րոպե շչակ է հնչել՝ քաղաքացիներին կոչ անելով հարգել հրեական պետության համար մղված պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի հիշատակը։ Երկրում երկու րոպեով կանգ է առել տրանսպորտը, շատ վարորդներ եւ ուղեւորներ դուրս են եկել մեքենաներից, որպեսզի հոտնկայս հարգեն զոհվածների հիշատակը։

Պետության քաղաքացիները չորեքշաբթի նշում են հանուն Իսրայելի պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի Հիշատակի օրը։ Այն նախորդում է երկրի գլխավոր պետական տոնին՝ Անկախության օրվան, որը նշվում է հրեական իյար ամսվա 5-րդ օրը, որն այս տարի համընկնում է մայիսի 5-ին։ Պատերազմներում ընկածների եւ ահաբեկչությունների զոհերի համար հայտարարվող սուգը ծառայում է այն բանին, որպեսզի երկրի բոլոր բնակիչները գիտակցեն այն գինը, որը վճարվել է պետականության ձեռքբերման համար։ Ազդանշանից հետո ամբողջ երկրում իրականացվում են հիշատակի պաշտոնական արարողություններ, որոնցից գլխավորը սկսվել է Երուսաղեմի Հերցլի լեռան մոտ՝ պետության առաջին դեմքերի մասնակցությամբ։

Հիշատակի օրը մեկնարկել է երեքշաբթի երեկոյան սգո հանրահավաքից, որը տեղի է ունեցել մայիսի 3-ի մայրամուտից առաջ, Երուսաղեմի «Յադ Լեբանիմ» հուշահամալիրի տարածքում, վարչապետ Նաֆթալի Բենեթի մասնակցությամբ։ Դրանից հետո, ժամը 20.00-ին, հնչել է ազդանշանը, որը նշանավորել է ամբողջ երկրում լռության րոպեի սկսվելու մասին։

Իսրայելում ամեն տարի այս օրը հրապարակվում են տվյալներ պատերազմներում եւ հակամարտություններում բոլոր զոհվածների մասին, ներառյալ բրիտանական մանդատի ժամանակվա ընդհատակյա կազմակերպությունների անդամները, բնակավայրերի պահապանները, զինվորները, ոստիկանները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Հաշվարկը կատարվում է 1860-ից ի վեր, երբ Եվրոպայից եկած հրեաները սկսել են բնակություն հաստատել Երուսաղեմի Հին քաղաքի պատերից դուրս։ Ներկա պահին զոհվածների ցուցակում նշված է պարտականությունը կատարելու պահին զոհվածների 24 068 անուն։ Ահաբեկչությունների զոհ դարձած քաղաքացիական անձանց ցուցակը կազմվում է  Իսրայելի անկախության հռչակման պահից՝ 1978-ից, այժմ դրանում 3 199 մարդու անուն է, որոնցից 125-ը՝ օտարերկրացի, տեղեկացրել է հրեական պետության ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Մինչեւ չորեքշաբթի օրվա երեկո Իսրայելում փակ են լինելու բոլոր զվարճավայրերը, իսկ հեռուստա- եւ ռադիոալիքները զվարճալի հաղորդումներ չեն հեռարձակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ