News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց:

Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ոսջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնցտնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ, սուղ պայոկի վրա, այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց  իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չ», դա վերաբերում է բոլորիդ»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ