News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզու հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լյու Սյաոմինը հայտարարել է, որ Պեկինը չի ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում։ Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Լյու Սյաոմինը նշել է, որ Չինաստանը հավանություն չի տալիս որեւէ կողմի գործողություններին, որոնք կարող են սրել իրավիճակը։

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները բողոք էին հայտնել ԿԺԴՀ կառավարությանը մայիսի 4-ին բալիստիկ հրթիռի արձակման կապակությամբ:

«Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 800 կիլոմետր էր, այն թռել է մոտ 500 կիլոմետր՝ ենթադրաբար Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս ընկնելով»,- ասել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարը։ Արձակման կապակցությամբ Տոկիոն բողոք է հայտնել Փհենյանին Պեկինում դեսպանատան միջոցով։

ԿԺԴՀ-ի հրթիռի արձակման վերաբերյալ ճապոնական կողմից այլ մեկնաբանություններ առայժմ չեն տրվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ