News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

1994թ. մայիսի 5-ին Բիշքեկ քաղաքում, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, ստորագրվեց արձանագրություն, որը նախորդեց Հրադադարի մասին համաձայնագրին։

Արձանագրությունը ստորագրողները վճռականություն են հայտնել համակողմանիորեն նպաստել  Արցախում եւ նրա շուրջ զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին, այլեւ էապես անդրադառնում է տարածաշրջանի մյուս երկրների շահերի վրա, լրջորեն բարդացնում միջազգային իրադրությունը.

-  սատարելով ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությանը՝ նրանք պատրաստակամություն են հայտնել համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով լիակատար աջակցություն ցուցաբերել զինված հակամարտության դադարեցմանը եւ դրա հետեւանքների վերացմանն ուղղված՝ գործադիր իշխանության ղեկավարների եւ ներկայացուցիչների ջանքերին;

- հանդես են եկել Համագործակցության եւ Միջխորհրդարանական ասամբլեայի բնական ակտիվ դերի օգտին հակամարտության դադարեցման, դրա հետ կապված՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների, նպատակների եւ կոնկրետ որոշումների (նախ եւ առաջ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձեւերի) իրականացման հարցերում;

- հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել բանականության ձայնին՝ դադարեցնել կրակը ս.թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ հենվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում՝ նաեւ դիտորդների տեղակայման մասով), եւ ամենաինտենսիվ աշխատանքով ամենակարճ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրմամբ, որով կնախատեսվեն ռազմական եւ թշնամական գործողությունների չվերսկսելու մեխանիզմը, զորքերի դուրսբերումը զբաղեցրած տարածքներից եւ հաղորդակցությունների գործունեության վերականգնումը, փախստականների վերադարձը, բանակցային գործընթացի շարունակումը;

- համաձայնել են ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին առաջարկել քննարկել Միջխորհրդարանական ասամբլեայի Խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ասամբլեայի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ. Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին;

-  նպատակահարմար են համարել շարունակել նման հանդիպումներն՝ ի շահ զինված հակամարտության խաղաղ լուծման;

- երախտագիտություն են հայտնել Ղրղըզստանի ժողովրդին եւ ղեկավարությանը աշխատանքի պայմանների ստեղծման, հյուրընկալության եւ սիրալիրության համար։

Պատվիրակությունների անունից Արձանագրությունը ստորագրել են.

(Ա.Ջալիլով)  Ռ.Գուլիեւ, Բ.Արարքցյան, Կ.Բաբուրյան, Վ.Շումեյկո, Մ.Շերիմկուլով, Վ.Կազիմիրով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Մ.Կրոտով՝ ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի Խորհրդի քարտուղարության ղեկավար։

Մի քանի օր անց ստորագրվել է ղարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։

1994Թ. ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Արձագանքելով 1994թ. մայիսի 5-ին Բիշքեկյան արձանագրությունում շարադրված հրադադարի մասին կոչին եւ հենվելով 1994թ. փետրվարի 18-ի Արձանագրության վրա՝ հակամարտող կողմերը համաձայնել են հետեւյալի մասին.

1. Ապահովել կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում 1994թ. մայիսի 12-ի ժամը 00-ից։ Հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն եւ դրանց կատարման համար պատասխանատու զորամասերի հրամանատարներին կհասցվեն 1994թ. մայիսի 11-ից ոչ ուշ։

Մայիսի 12-ի մինչեւ ժամը 23.00-ը կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը՝ դրանց հնարավոր փոխլրացման եւ համանման փաստաթղթերի հիմնական դրույթների հետագա միասնականացման նպատակով։

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին՝ Մոսկվայում ս.թ. մայիսի 12-ից ոչ ուշ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի շտապ խորհրդակցություն հրավիրել՝ զորքերի բաժանման սահմանագծերը, անհետաձգելի այլ  ռազմատեխնիկական եւ միջազգային դիտորդների խմբի տեղակայումը պատրաստելու հարցերը համաձայնեցնելու նպատակով։

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրերին բանակցություններն ավարտելու եւ ս.թ. մայիսի 22-ից ոչ ուշ Զինված հակամարտության Հրադադարի մասին համաձայնագրի կնքման համար։

4. Սույն պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի անմիջապես այն բանից հետո, երբ Միջնորդը կտեղեկացնի այն մասին, որ հակամարտող կողմերից ստացել է նույնական փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից։

Ադրբեջանի պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար

Տեքստը ստորագրել են համապատասխանաբար՝ Մ.Ի Մամեդովը Բաքվում, 1994թ. մայիսի 9-ին, Ս.Ա. Սարգսյանը Երեւանում՝ մայիսի 10-ին, Ս.Բաբայանը Խանքենդիում (Ստեփանակերտ)՝ մայիսի 11-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ընդամենը գեղեցիկ ժեստ է․ քաղաքագետ
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի զուսպ է եւ չեզոք․․․
Կիպրոս, Սիրիա, Հայաստան. ՆԱՏՕ-ի լռությունը խրախուսում է Թուրքիային նոր հանցագործություններ կատարել
Թուրքիան պետք է գտնվի նոր աշխարհակարգի կենտրոնում, կարծում է այդ երկրի ղեկավարը...
Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հռչակագիրը հստակ ասում է․․․
Դավիթ Իշխանյանը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է Արցախում բնիկ հայ ժողովրդի էթնիկ զտումների վտանգի հարցը
Հանդիպումների ընթացքում Դավիթ Իշխանյանը բարձրացրել է Արցախում և առհասարակ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից...
Փաշինյանը Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ…
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել, նրանց տալ բոլոր այն իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները...
Ամենաշատ