News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է այս տարվա հունիսին հանել վիզաների արգելքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որը մտցվել էր 2020թ. վերջից համավարակի պատճառով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նշվել է, որ ներկայում այդ հարցը քննարկվում է։ Ընդգծվել է, որ արդեն մայիսին երկիր կարող են գալ արտասահմանցի զբոսաշրջիկների սահմանափակ թվով խմբեր։

2020թ. դեկտեմբերի 28-ից Ճապոնիայում մտցվել է բոլոր պետությունների  քաղաքացիներին նոր վիզաների տրամադրման փաստացի արգելք՝ կորոնավիրուսի շտամների տարածման պատճառով։ Ներկայում Ճապոնիա կարող են մտնել միայն ճապոնացիները, երկրում մշտապես ապրող եւ երկարաժամկետ վիզաներ ունեցող օտարերկրացիները եւ դիվանագետները։ Բացառիկ դեպքերում, օրինակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ կթույլատրվի նաեւ Ճապոնիայում ապրող օտարերկրացիների ազգականների մուտքը երկիր։ Ընդ որում՝ գործելու է մուտքի սահմանափակում՝ օրական 10 հազարից ոչ ավելի մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ