News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպան գնալով վերածվում է կոկաինի արտադրության եւ այլ տարածաշրջաններ փոխադրման կենտրոնի, թեեւ այն արդեն թմրանյութի սպառման հիմնական շուկան է, փոխանցում է Reuters-ը:

ԵՄ իրավապահ մարմնի՝ Եվրոպոլի եւ թմրանյութերի հարցերով զբաղվող EMCDDA գործակալության համատեղ հաշվետվության համաձայն՝ կանեփից հետո կոկաինն ամենից շատ սպառվող թմրանյութն է Եվրոպայում: Այն օգտագործում են միլիոնավոր մարդիկ, 2020 թ. վաճառքի ծավալները կազմել են 10.5 մլրդ եվրո:

Եվրոպական շուկան աճում է Հարավային Ամերիկայում արտադրության ծավալների մեծացման, ինչպես նաեւ հենց Եվրոպայում դեղամիջոցային հումքի վերամշակման հնարավորությունների ընդլայնման հաշվին: Զեկույցում ասվում է, որ այն կարող է աճել նոր տեսակների ի հայտ գալով:

ԵՄ գործակալությունների տվյալների համաձայն՝ Բելգիան կենտրոնական տեղ է գրավում ոլորտում: Հենց այդ երկիրն է ամենից շատ կոկաին առգրավել 2020 թ.՝ ընդհանուր առմամբ 70 տոննա:

Բելգիան Նիդեռլանդների եւ Իսպանիայի հետ միասին առաջատար է նաեւ կոկաինի վերամշակման հարցում:

Եվրոպական գործակալությունները նախազգուշացրել են, որ Եվրոպան մետամֆետամինի առաջատար արտադրողն է ողջ աշխարհում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ