News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է Բեռլինում ռուս լրագրողների դեմ ահաբեկչությունը կանխելու մասին։ Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ ենթադրյալ ահաբեկիչները փորձել են հարձակվել բնակելի համալիրի վրա, որտեղ ապրում են Ռուսաստանից լրագրողներ եւ նրանց ընտանիքները։ Տեղի իշխանությունները առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել միջադեպը, գրում է «Կոմերսանտը»։

«Կեսօրին տան բնակարաններից մեկի պատուհանը կոտրվեց փողոցից նետված շշից»,- ՌԴ դեսպանության ներկայացուցիչները տեղի ունեցածը նկարագրում են դիվանագիտական ներկայացուցչության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Բնակելի համալիրի տարածքը զննելու ժամանակ տան խորշում հայտնաբերվել է ենթադրյալ ինքնաշեն պայթուցիկ սարք՝ բաղկացած «հեղուկով լցված մեծ տարայից, ինչպես նաեւ պլաստիկե շշից եւ գազի բալոնից, որի վրա ժապավենով լարեր էին ամրացված»:

Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հետաքննել միջադեպը եւ ռուս լրագրողների համար «նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել»։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելությունը միջադեպը կապել է «ռուսական պետական լրատվամիջոցների նկատմամբ Գերմանիայում սանձազերծված հալածանքի մթնոլորտի հետ» եւ ասել, որ սպառնալիքներ ստացած լրագրողների տվյալները տեղադրվել են սոցիալական ցանցերում եւ գերմանական լրատվամիջոցներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ