News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։

«Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ ընկած ժամանակահատվածում հուշարձանը տեղադրվում է, ապա ապամոնտաժվում թույլտվության բացակայության հիմնավորմամբ, ինչը հասկանալիորեն դառնում է մեր բազմաթիվ հայրենակիցների վրդովմունքի և տեղական իշխանությունների հետ իրավական վեճի առարկա։ ՀՀ դեսպանությունն ուղիղ կապի մեջ է նախաձեռնության հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի հետ և առաջիկայում կգործադրի ջանքեր իրավիճակի երկուստեք ընդունելի տարբերակով հանգուցալուծմանը նպաստելու նպատակով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը աշխատում են հայերի, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման ուղղությամբ․ ԶԼՄ
Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը Պատրայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել ․․․
Քերըն Դոնֆրիդը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական…
ԵԽ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև…
Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո)
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ...
Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ցուցադրությունը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների...
Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում, այնուհետև...
Ֆոտոռեպորտաժներ