News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայտարարել է, որ Սեւ ծովում գազի պաշարները ամբողջ աշխարհին 45 տարի կբավականացնեն աշխարհի կարիքները հոգալու համար։ Այսպես է համարում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական Milliyet թերթը։

«Սեւ ծովի բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Սա դեռ սկիզբն է, առաջիկայում ավելի շատ կլինեն: Սեւ ծովն ի վիճակի է 45 տարվա ընթացքում ապահովել գազի համաշխարհային կարիքները»,- ասել է Յըլդըրըմը։

Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Kriter-ին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը մտադիր է սկսել այս հանքավայրի շահագործումը 2023 թվականի սկզբին եւ արդյունահանումը հասցնել օրական 40 միլիոն խորանարդ մետրի, գրում է West Observer-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ