News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Նրա խոսքով՝ դեռեւս բարդ է այդ դեֆիցիտը  բնութագրել թվերով:

«Ռուսական կոնյակները 70 տոկոսով պատրաստված են ներկրվող հումքից՝ կոնյակի դիստիլյատներից, որոնք բերվում են արտասահմանից»,- մեկնաբանել է Չերնեւը Газете.ру-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ ռուսական խաղողն ամբողջությամբ հատկացվում է ռուսական գինիների արտադրությանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ