News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալական Dotto Creations ընկերությունը, որը ստեղծվել է դիզայներներ Ֆրանչեսկո Յանուցիի եւ Ջանլուկա Բարտոլոնիի համատեղ ջանքերով, ներկայացրել է նրանց ստեղծագործական գաղափարների առաջին մարմնավորումը՝  Biancaneve («Սպիտակաձյունիկ») մոտոցիկլետը, որն ստեղծվել է դասական Honda CX500-ի հիման վրա, գրում է «Տեխկուլտը»:

Biancaneve-ն իր հիմքում ընկած, 1979թ. արտադրության մոդելի վերաիմաստավորված ժամանակակից տարբերակն է: Իրենց առաջնեկի ստեղծման հարցում առանցքային գաղափարը մասնագետներն այսպես են ձեւակերպել. «հեռացնել բոլոր անպետք մասերը եւ առավելագույնս մոտենալ կատարյալին»:

Մասնավորապես, նրանք մոտոցիկլետի երկու կոնֆիգուրացիա են առաջարկել՝ կայանելիս եւ շարժման մեջ օգտագործելու համար: Նորույթի բոլոր արտաքին մասերը որոշել են սեւ ներկել, ինչպես նաեւ մի քանի դիզայներական տարրեր ավելացնել՝ ի տարբերություն նախորդ մոդելի:

Biancaneve մոդելի գլխավոր առանձնահատկություններից մեկն անսովոր տանիքն է, որով փակվում է նստելատեղը կայանման ժամանակ: Այն ներկվել է սպիտակ եւ փակ վիճակում բավականին ներդաշնակ տեսք է հաղորդում մոտոցիկլետին: Ենթադրվում է, որ նորույթը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ՝ 20 օրինակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում հետ են կանչում Kia Telluride-ները, որոնք կայանատեղիից գլորվում են 
Խնդիրը Kia-ն հայտնաբերել է 2022 թվականին...
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Ամենաշատ